Սկրաբը պատրաստված է սուրճից, սալորի և նշի կեղևներից, ինչպես նաև ծիրանի կորիզի և կակաչի յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար:
Սուրճի, սալորի և նշի կեղևները նրբորեն կհեռացնեն մաշկի մահացած բջիջները, կվերացնեն փոշու և շպարի մնացորդները և բնական փայլ կհաղորդեն մաշկին: Այս սկրաբը ցելյուլիտից ազատվելու համար գերազանց միջոց է:
Բաղադրությունը` սուրճ, չմշակված շաքարավազ, սալորի կեղև, նշի կեղև, ծիրանի կորիզի յուղ, կակաչի յուղ, վիտամին Ե:
Ծավալը՝ 150 գ: