Nuard Շիճուկ «Նուարդ» հակատարիքային դաշտային ծաղիկներով 30 մլ

Nuard  Շիճուկ «Նուարդ» հակատարիքային դաշտային ծաղիկներով 30 մլ
Շիճուկը պատրաստված է հայկական դաշտային ծաղիկների, բույսերի էքստրակտներից, ինչպես նաև բնական կոֆեինից և եթերային յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար: Շիճուկը պարունակում է հայկական դաշտային ծաղիկների էքստրակտ, որը ամրացնում է մաշկի հյուսվածքները, հարթեցնում կնճիռները, վերականգնում, սնուցում և երիտասարդացնում մաշկը: Շիճուկում օգտագործվող երիցուկի, ուրցի, մասուրի էքստրակտներն ունեն ոչ միայն հանգստացնող, այլ նաև հակաբորբոքային ազդեցություն: Հիրիկի արմատի էքստրակտը հաղորդում է մաշկին թավշյա փափկություն: Բնական կոֆեինն, օժտված լինելով բացառիկ հատկություններով, նպաստում է արյան շրջանառության լավացմանը, տոնուսավորում և ձգում է մաշկը՝ ավելացնելով էլաստիկությունը: Կաթնաթթվի աղը վերականգնում է մաշկի առողջ տեսքը: Դ պանթենոլն ունի վերականգնող հատկություն, ապահովում է բջիջների ակտիվությունը: Բաղադրությունը` ջուր, երիցուկի էքստրակտ, ուրցի էքստրակտ, մասուրի էքստրակտ, հիրիկի արմատի էքստրակտ, բնական գլիցերին, օժանդակ նյութեր, բնական կոֆեին, Դ-պանթենոլ, կաթնաթթվի աղ, կալիումի սորբատ, եթերային յուղերի խառնուրդ։ Ծավալը՝ 30 մլ:

Цена: 12900