Nuard.Շամպուն «Նուարդ» յուղոտ մազերի համար` 88% բնական, ազնվամորի, նուռ, վաղինակ երիցուկ, 160մլ

Nuard.Շամպուն «Նուարդ» յուղոտ մազերի համար` 88% բնական, ազնվամորի, նուռ, վաղինակ երիցուկ, 160մլ
Պատրաստված է ազնվամորու տերևների, վաղենակի, եղինջի, նռան, երիցուկի, ջրկոտեմի էքստրակտներից և այլ բնական բաղադրիչներից, որոնք կարևոր նշանակություն ունեն առողջ մազերի պահպանման, վերականգնման և աճի համար: Շամպունը նախատեսված է յուղոտ մազերի համար և պարբերաբար օգտագործման դեպքում զգալի իջեցնում է մազերի յուղոտվածությունը` նրանց տալով զգալի ամրություն և ծավալ: Այն ունի առավելագույն բնական հիմք: Իր բաղադրության շնորհիվ այն նաև սնուցում է մազերն ու մազարմատները, նպաստում նոր մազերի աճին և պայքարում մազաթափության դեմ (եթե մազաթափությունը չունի գենետիկական բնույթ կամ կապված չէ նյութափոխանակության խախտման հետ): Կարևոր հանգամանք է նաև, որ այն չի գունաթափում ներկված մազերը, այլ բնական փայլ է հաղորդում նրանց: Շամպունում օգտագործվող վաղենակի էքստրակտը էֆեկտիվորեն պայքարում է յուղոտ մազերի դեմ, վերացնելով ավելորդ յուղոտվածությունը` լրացուցիչ ծավալ հաղորդելով նրանց: Բաղադրությունը` մաքրազերծված ջուր, վաղենակի, երիցուկի, ջրկոտեմի, ազնվամորու տերևների, եղինջի, նռան կճեպի, եղեսպակի էքստրակտներ, անիոնակտիվ ՄԱՆ, կոկոսի յուղից ստացվող ակտիվ էլեմենտ, բնական գլիցերին, Դ պանթենոլ, օժանդակ նյութեր, բնական գունավորիչ, բնական հոտա-վորիչ։ Շամպունն ամբողջապես անվտանգ է, քանի որ չի պարունակում Լաուրիլ սուլֆատներ, պարաբեններ, սիլիկոն: Ծավալը՝ 160 մլ

Цена: 2900