Դեմքի կրեմ-օճառ սկրաբը պատրաստված է հատապտուղների էքստրակտից և նշի կեղևից, իսկ բույրը` եթերային յուղերից:Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար:
Ելակի և ազնվամորու հատապտղային էքստրակտը նրբորեն կհեռացնի շպարը` առանց վնասելու մաշկը, կխոնավացնի և բնական փայլ կհաղորդի նրան: Կրեմ-օճառ սկրաբը խոնավացնում և սնուցում է մաշկը, մաքրում ծակոտիները, ձգում և հանգստացնում է այն:
Ծավալը՝ 50 մլ: