Կրեմը պատրաստված է նռան, խաղողի, չիչխանի, ծիրանի կորիզայուղերից ու այլ բնական բաղադրիչներից, ինչի շնորհիվ այն կարող են օգտագործել ընտանիքի բոլոր անդամները:
Կրեմում առկա նռան կորիզայուղը հրաշալիորեն պայքարում է մաշկի գրգռվածության դեմ, այն փափկացնում ու խոնավացնում է մաշկը՝ ստեղծելով հարթ, պաշտպանիչ շերտ: Խաղողի կորիզի յուղը կանխարգելում է մաշկի չափից ավելի յուղոտումը, նեղացնում է մաշկի ծակոտիները, ամրապնդում նրա պաշտպանիչ հատկությունները:
Չիչխանի յուղն ունի մաշկը պաշտպանող և վերականգնող բացառիկ հատկություն, այն հարուստ է վիտամին E-ով: Մասուրի կորիզայուղը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և զգալիորեն դանդաղեցնում մաշկի ծերացումը: Դեղձի և ծիրանի կորիզայուղերը սնուցում և թարմացնում են մաշկը` տալով թավշյա փափկություն:
Բաղադրությունը` մաքրազերծված ջուր, կրեմային հիմք, նռան կորիզայուղ, խաղողի կորիզայուղ, չիչխանի կորիզայուղ, ծիրանի կորիզայուղ, դեղձի կորիզայուղ, մասուրի կորիզայուղ, բնական հոտավորիչ և այլ օժանդակ նյութեր՝ ըստ ՏՊ-ում նշված նյութակազմի:
Ինչպես օգտագործել` վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին կամ մարմնին: Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել այն ամեն օր:
Ծավալը՝ 100 մլ: