Nuard Կրեմ «Նուարդ» դեմքի ցերեկային, հատապտուղների էքստրակտով, յուղոտ մաշկի համար

Nuard Կրեմ «Նուարդ» դեմքի ցերեկային, հատապտուղների էքստրակտով, յուղոտ մաշկի համար
Կրեմը պատրաստված է հատապտուղների էքստրակտից, ինչպես նաև ծաղիկների, պտուղների և բույսերի յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել հատկապես դեմքի յուղոտ մաշկի համար, որպես մաշկը խոնավացնող, պաշտպանող և երիտասարդացնող քսուք: Ազնվամորու, մոշի, լորամրգի էքստրակտներից պատրաստված ցերեկային կրեմը զգալիորեն խոնավացնում է յուղոտ մաշկը` պահպանելով նրա առաձգականությունը:Կրեմում օգտագործվող նշի կորիզի, արմավի և կոկոսի յուղերն ունեն խոնավացնող, սնուցող, փափկացնող և ամրացնող հատկություններ, ինչպես նաև պաշտպանում են մաշկը ծերացման առաջին նշաններից և վերականգնում էլաստիկությունը: Բաղադրությունը` ջուր, ազնվամորու տերևների էքստրակտ, մոշի էքստրակտ, լորամրգի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, ժոժոբայի յուղ, կակաչի յուղ, ցորենի ծլի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, բնական էմուլգատոր` պոլավաքս, բնական գլիցերին, դ պանթենոլ, ցինկի օքսիդ, տիտանիումի դիոքսիդ, տալկ, օժանդակ նյութեր, եթերային յուղերի խառնուրդ։ Ինչպես օգտագործել` վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին: Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել այն ամեն օր` առավոտյան: Ծավալը՝ 50մլ:

Цена: 5900