Նուարդ երիտասարդացող շիճուկ 9 յուղերից հակատարիքային

Նուարդ երիտասարդացող շիճուկ 9 յուղերից հակատարիքային
Այս երիտասարդացնող շիճուկը պատրաստված է 9 յուղերից, որոնք գերարդյուանվետ են դեմքի հյուսվածքների ամրացման, երիտասարդացման, միկրոկնճիռների հարթեցման, մաշկի ձգման և վերականգնման համար: Այն նախատեսված է 35-ից բարձր տարիքի կանանց համար: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի շիճուկը վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար, ինչպես աչքերի շուրջ, այնպես էլ ամբողջ դեմքին: Այն շատ արագ ներծծվում է և ընդհանրապես չի խցանում ծակոտիները, ունի մաշկը վերականգող և առողջացնող բացառիկ հատկություններ: Կիտրոնի եթերային յուղը կարգավորում է մաշկի ճարպարտադրությունն, այն ունի հակաբորբոքային, մանրէասպան ազդեցություն։ Կիտրոնի եթերայուղն արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ՝ պահպանելով կոլագենային մանրաթելերը։ Կանեփի յուղը զգալի բարելավում է մաշկի որակը, պայքարում սև կետիկների դեմ, ինչպես նաև վերականգնում է մաշկի բնական միկրոֆլորան: Նռան և խաղողի կորիզայուղերը գերազանց սնուցում են մաշկը, փափկացնում և խոնավացնում են այն, ամրապնդում պաշտպանիչ հատկությունները: Մենք օգտագործել ենք այն մրգերն և բույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում: Բաղադրություն` մասուրի, խաղողի, կանեփի կորիզայուղեր, արգանի յուղ, նռան կորիզայուղ, կիտրոնի, խունկի, դամասկյան վարդի, խորդենու եթերայուղեր: Հակացուցումներ՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ: Ինչպես օգտագործել` Շիճուկը օգտագործեք երեկոյան: Նրբորեն` մերսող շարժումներով, տարածեք աչքի կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն, ինչպես նաև դեմքի պրոբլեմատիկ մասերին` ճակատի, շուրթերի և քթի շրջակայքում` դիմախաղից առաջացած կնճիռներին: Թողեք ներծծվի 10-15 րոպե: Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել այն ամեն օր երեկոյան` դեմքը մաքրող քսուքից հետո և ՆՈՒԱՐԴ-ի գիշերային կրեմից առաջ:

Цена: 4300