Nuard Ռոլլեր «Նուարդ» դեմքի մերսման համար

Nuard  Ռոլլեր «Նուարդ» դեմքի մերսման համար
Բնական նեֆրիտից պատրաստված ռոլլերը գերազանց բնական գործիք է, քանի որ վերացնում է դեմքի այտուցվածությունը, լավացնում և թարմացնում է մաշկի գույնը, հանգստացնում է դեմքի մկանները և ընդհանուր դեմքի լիմֆոտիկ համակարգը: Հարթ գլխիկը նախատեսված է մակերեսային, իսկ ալիքաձևը` խորը մերսման համար, ընդ որում ռոլլերը` • Արագացնում է արյան շրջանառությունը՝ դեմքին հաղորդելով առողջ փայլ և երիտասարդ տեսք • Նպաստում է շիճուկների և կրեմների խորը ներթափանցմանը՝ ավելի լավ խոնավեցման նպատակով • Մաշկը դարձնում է ավելի հարթ և էլաստիկ • Հարթեցնում է աչքերի հատվածում եղած պարկերը, վերացնում սև շրջանակները ու այտուցները: Ինչպես օգտագործել` Ռոլլերը տարածեք դեմքի կենտրոնական մասից դեպի ծայրեր, այսինքն. • դնչից դեպի ականջի բլթակ, ինչպես նաև պարանոցի կենտրոնից դեպի ծայրեր, • շրթունքների ծայրերից դեպի ականջի կենտրոնական մաս և նշված շարժումներով դեպի վերև, • աչքերի շուրջ նրբորեն տարածեք կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն, • ճակատը մերսեք կենտրոնից դեպի ծայրեր` մազերի ուղղությամբ:

Цена: 8900