Nuard Կրեմ «Նուարդ» դեմքի ցերեկային, նռան էքստրակտով, չոր մաշկի համար

Nuard  Կրեմ «Նուարդ» դեմքի ցերեկային, նռան էքստրակտով, չոր մաշկի համար
Կրեմը պատրաստված է նռան կլեպի էքստրակտից, ինչպես նաև ծաղիկների, բույսերի և պտուղների յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել հատկապես դեմքի չոր մաշկի համար, որպես մաշկը խոնավացնող, պաշտպանող և երիտասարդացնող քսուք: Նռան կլեպի, երիցուկի, հիրիկի արմատի էքստրակտները և բրնձի թեփուկների յուղը խորը խոնավացնում են չոր մաշկը` վերականգնելով նրա առաձգականությունը: Կրեմը զգալիորեն փափկացնում է մաշկը, ինչպես նաև հարթեցնում չոր մաշկին բնորոշ միկրոկնճիռները և վաղահաս ծերացման այլ նշանները: Բաղադրությունը` ջուր, նռան կճեպի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, հիրիկի արմատի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, կակաչի յուղ, բամբակի սերմերի յուղ, շի ծառի յուղ, մակադամիայի յուղ, բրնձի թեփուկների յուղ, բնական էմուլգատոր` պոլավաքս, բնական գլիցերին, D պանթենոլ, ցինկի օքսիդ, տիտանիումի դիոքսիդ, տալկ, վիտամին E, օժանդակ նյութեր, եթերային յուղերի խառնուրդ։ Ինչպես օգտագործել` վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին: Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել այն ամեն օր` առավոտյան: Ծավալը՝ 50մլ:

Цена: 5900