Nuard Կրեմ «Նուարդ» դեմքի խորը խոնավացնող և փափկեցնող կրեմ 50մլ

Nuard  Կրեմ «Նուարդ» դեմքի խորը խոնավացնող և փափկեցնող կրեմ 50մլ
Այն պատրաստված է նռան, խաղողի, չիչխանի, դեղձի կորիզայուղերից և այլ բնական բաղադրիչներից, ինչի շնորհիվ այն կարող են օգտագործել ընտանիքի բոլոր անդամները։ Կրեմում առկա նռան կորիզայուղը հրաշալիորեն պայքարում է մաշկի գրգռվածության դեմ, այն փափկացնում ու խոնավացնում է մաշկը՝ ստեղծելով հարթ, պաշտպանիչ շերտ: Խաղողի կորիզի յուղը կանխարգելում է մաշկի չափից ավելի յուղոտումը, նեղացնում է մաշկի ծակոտիները, ամրապնդում նրա պաշտպանիչ հատկությունները: Չիչխանի յուղն ունի մաշկը պաշտպանող և վերականգնող բացառիկ հատկություն, այն հարուստ է վիտամին E- ով: Մասուրի կորիզայուղը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և զգալիորեն դանդաղեցնում մաշկի ծերացումը: Դեղձի և ծիրանի կորիզայուղերը սնուցում և թարմացնում են մաշկը` տալով թավշյա փափկություն: Բաղադրություն` Մաքրազերծված ջուր, կրեմային հիմք, նռան կորիզայուղ, խաղողի կորիզայուղ, չիչխանի կորիզայուղ, ծիրանի կորիզայուղ, դեղձի կորիզայուղ, մասուրի կորիզայուղ, բնական հոտավորիչ և այլ օժանդակ նյութեր՝ ըստ ՏՊ-ում նշված նյութակազմի: Ինչպես օգտագործել` Վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին: Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել այն ամեն օր ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

Цена: 3900