Քսուքը պատրաստված է նռան, խաղողի, մասուրի և դեղձի կորիզայուղերից, ինչի շնորհիվ նախատեսված է ցանկացած տեսակի դեմքի մաշկի համար, որպես դեմքը մաքրող, խոնավացնող և խնամող ունիվերսալ միջոց: Այն կարող եք օգտագործել ինչպես շպարից, այնպես էլ առօրյայում դեմքը փոշուց և կեղտից մաքրելու համար: Քսուքը վստահ կարող եք օգտագործել աչքերի շուրջ, քանի որ իր բնական բաղադրության շնորհիվ այն իդեալական մաքրող միջոց է նույնիսկ ամենանուրբ մաշկի համար: Այն չի պարունակում օճառ:
Նռան կորիզայուղը մաշկը սնուցող բացառիկ բաղադրիչներից է, քանի որ չի խցանում մաշկի ծակոտիները և պայքարում է վաղահաս ծերացման դեմ: Նռան կորիզայուղի մեջ առկա օմեգա-5-ը հրաշալիորեն պայքարում է մաշկի գրգռվածության դեմ: Կորիզայուղը փափկացնում ու խոնավացնում է մաշկը՝ ստեղծելով հարթ, պաշտպանիչ շերտ, որն այն դարձնում է հպման ժամանակ հարթ ու էլաստիկ: Խաղողի կորիզի յուղը կանխարգելում է մաշկի չափից ավելի յուղոտումը, նեղացնում է մաշկի ծակոտիները, ամրապնդում նրա պաշտպանիչ հատկությունները: Մասուրի կորիզայուղը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որոնք
պայքարում են ազատ ռադիկալների դեմ և զգալիորեն դանդաղեցնում մաշկի ծերացումը: Դեղձի կորիզի յուղը սնուցում և թարմացնում է մաշկը` տալով նրան թավշյա փափկություն:
Բաղադրությունը՝ ջուր, կրեմային հիմք, նռան կորիզայուղ, խաղողի կորիզայուղ, դեղձի
կորիզայուղ, մասուրի կորիզայուղ, բնական հոտավորիչ, օժանդակ նյութեր` ըստ կոսմետիկական կաթիկի ՏՊ-
ում նշված նյութակազմի:
Ծավալը՝ 160 մլ: