Բալզամ «Նուարդ» շուրթերի նռան կորիզայուղով

Բալզամ «Նուարդ» շուրթերի նռան կորիզայուղով
Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել զգայուն շուրթերի համար, որպես փափկացնող, պաշտպանող և սնուցող գերազանց միջոց: Բալզամում օգտագործվող նռան և խաղողի կորիզայուղերը գերազանց սնուցում են մաշկը, փափկացնում և խոնավացնում են այն, ամրապնդում նրա պաշտպանիչ հատկությունները: Մակադամիայի և ժոժոբայի, մանգոյի յուղերն ունեն խոնավացնող, սնուցող, փափկացնող, երիտասարդացնող և պաշտպանող հատկություններ: Գերչակի և շի ծառի յուղերն օգնում են հանգստացնել չոր շուրթերը և հաղորդում են բնական փայլ: Մեղրամոմն ունի հակաբորբոքային և պաշտպանիչ հատկություններ, այն վերականգում է շուրթերի ճաքերը և փափկացնում: Բաղադրություն` նռան, խաղողի կորիզայուղ, շի ծառի յուղ, մանգոյի յուղ, գերչակի յուղ, մակադամիայի յուղ, կարնաուբայի մոմ, մեղրամոմ, կոկոսի յուղ, արմավի յուղ, համահոտային հավելում նուռ, վիտամին E, կոսմետիկ պիգմենտ: Ինչպես օգտագործել` Նրբորեն քսեք շուրթերին, թողեք ներծծվի: Բալզամը կարելի է օգտագործել ամեն օր:

Цена: 3900